Կարևոր իրադարձություններ

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են

29 Հունիս, 2020 16:00
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են:

«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և
6 դայակ։

Այս պահին մանկատանը վարակվածության որևէ դեպք այլևս չկա»։

 

Լրահոս

Դիտել ավելին