Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ընդհատակյա ճամբար․ Տնտեսագիտական համալսարանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում դեպի Դիլիջան ճամբարի համար

29 Հունիս, 2020 15:24
Ընդհատակյա ճամբար․ Տնտեսագիտական համալսարանը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում դեպի Դիլիջան ճամբարի համար

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը  քննարկում է՝ ամեն տարվա պես, այս տարի ևս ուսանողներին ճամբար ուղարկելու հարցը։ ՈՒԽ–ն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում դիլիջանյան ամառային ճամբարի վերաբերյալ։ Կազմվել են ջոկատներ, վերջիններս մարզվում են և պատրաստվում մրցումներին։ Այս մասին տեղեկանում ենք Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից։  Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համալսարանը օգոստոս ամսվա համար հավաքագրում է այն ուսանողների տվյալները, որոնք ցանկություն կհայտնեն գնալ ճամբար։ Անգամ այս նախապատրաստական աշխատանքները կարող են ռիսկային լինել, քանի որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վարակակիրների թիվը գնալով աճ է գրանցում ։

Փորձեցինք զանգահարել ԿԳՄՍ նախարարություն հասկանալու համար տեղյա՞կ են արդյոք, որ նման քննարկումներ են ընթանում։ Նախարարությունից վերոնշյալ թեմայի վերաբերյալ հստակ պարզաբանում չտվեցին, փոխարենն ուղորդեցին  զանգահարել Տնտեսագիտական համալսարան։

Shabat.am-ը կապ հաստատեց  Տնտեսագիտական համալսարանի հասարակայնության հետ կապեր բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանի հետ, վերջինս նշեց ՝ ճամբարը բացելու որոշում դեռ չկա։


«Մեզ այս փուլում միշտ գրում են՝ երբ է սկսվելու ճամբարի գործունեությունը և մենք միշտ տալիս ենք հայտարարություն։ Այս տարի նման բան չենք արել, որովհետև ճամբարը բացելու որոշում չկա ։ Ամեն տարի ուսանողները գնում են, այս տարի էլ իներցիայով պատրաստվում են, երևի»,– ասաց Գոհար Գևորգյանը։

Մեզ հետ զրույցում Տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք–Սահակյանն ևս ասաց , որ ճամբարի վերաբերյալ դեռ հստակ որոշում չկա․

«Նախապատրաստական աշխատանքները միշտ լինում են հունիս-հուլիս ամիսներին: Անկախ նրանից՝ կլինի ,թե ոչ՝ պատրաստվել պետք է , որպեսզի լինելուն պես պատրաստված լինենք: Լիահույս ենք, որ օգոստոսին համավարակի թվերը անկում ապրած կլինեն, և կկարողանանք համավարակային պայմանները պահպանելով իրականացնել»,–եզրափակեց վերջինս։

 
Աննա Ղազարյան

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին