Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    546
    558

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Սուտ մատնություն է տարածվել, որ ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ․ ԱԺ պատգամավոր

29 Հունիս, 2020 14:32
Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան
Սուտ մատնություն է տարածվել, որ ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ․ ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին:

Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:
 

ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:
Առողջություն բոլորիդ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին