Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» քրեակատարողականի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ, որոնցից մեկը գրպանից թմրամիջոց է նետել

29 Հունիս, 2020 12:54
«Նուբարաշեն» քրեակատարողականի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ, որոնցից մեկը գրպանից թմրամիջոց է նետել

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։ Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18.30 և 1.99 գրամ, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.92 և 2.57 գրամ քաշերով փոշենման զանգվածներ։

Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին և Ա. Չ.-ին։ Վերջինս բերման ենթարկվելիս՝ գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

 
 
 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին