Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 7-ն են. ՀՀ ԱՆ

29 Հունիս, 2020 10:51
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 7-ն են. ՀՀ ԱՆ

Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք է գրանցվել:  

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 25127 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 110 571 վերջին մեկ օրում 1398 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11254 պացիենտ, ավելացել  է` 290-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 13297  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Ընդհանուր առմամբ, 433 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:


ՀՀ ԱՆ հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին