Կարևոր իրադարձություններ

Եթե պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ․ պատգամավորը՝ գույքահարկի փոփոխության մասին

28 Հունիս, 2020 20:14
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Եթե պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ․ պատգամավորը՝ գույքահարկի փոփոխության մասին

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրում է։

Նրա մեկնաբանությունը՝ ստորեւ

Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում տեղադրեմ պարզաբանող նկարներ։

No photo description available.

No photo description available.

Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 մլն դրամանոց գույքը չէր հարկվում։ ՆՇԵՄ, որ համայնքները անապահով խավերի համար հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ տան։ Ձեր նշած տատիկ-պապիկներն ամենայն հավանականությամբ կօգտվեն այդ արտոնությունից։ Իհարկե մենք պետք է մշակենք մեխանիզմներ/չափանիշներ այս մասով հստակության ու հաշվետվողականության համար։

Նկար 2-ում ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններն են շուկայական մոտարկված արժեքներով հարկման սանդղակներով։ Ինչպես գիտեք վեց տարվա սցենար է դրված, որը և ներկայացված է վճարման ենթակա տարեկան գույքահարկով։ Պետք է նշեմ, որ 200 մլն գույքից բարձրը դիտարկել ենք, որպես շքեղություն և դրա համար էականորեն բարձրացրել ենք դրույքաչափը։

Հ․Գ․ Եթե նկարները պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին