Կարևոր իրադարձություններ

65-ամյա տղամարդն անչափահաս հեծանվորդի է վրաերթի ենթարկել

28 Հունիս, 2020 19:52
65-ամյա տղամարդն անչափահաս հեծանվորդի է վրաերթի ենթարկել

Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փխանցմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն: «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Ավելինզ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին