Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    539
    551

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել Հրազդան քաղաքում

28 Հունիս, 2020 19:37
Հեղինակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել Հրազդան քաղաքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր:

Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին