Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    544
    556

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Խախտումներ՝ Կոտայքի մարզի բենզալցակայաններում եւ գազալցակայաններում

28 Հունիս, 2020 19:14
Խախտումներ՝ Կոտայքի մարզի բենզալցակայաններում եւ գազալցակայաններում

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի  այլ շրջաններում ևս:

Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: 

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է:

Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին