Կարևոր իրադարձություններ

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ

28 Հունիս, 2020 18:49
Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ

Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել: Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վարակակիրներից մեկը Հայաստանի քաղաքացի է: 

 Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեի խոսքով, Թբիլիսիի հիվանդանոց է տեղափոխվել COVID-19-ով վարակված 2 անձ՝ Վրաստանի ու Հայաստանի քաղաքացիներ, այս պահին Թբիլիսիի հիվանդանոցում բուժումը շարունակում են COVID-19-ով 24 հիվանդ:

Նրանց բոլորի վիճակը՝ ըստ բժշկուհու, կայուն է, չկան ծանր վիճակում գտնվող հիվանդներ:

 

Լրահոս

Դիտել ավելին