Կարևոր իրադարձություններ

The Rolling Stones-ը սպառնացել է դատի տալ Թրամփին՝ հանրավաքների ժամանակ իրենց երգերն առանց թույլտվության օգտագործելու համար

28 Հունիս, 2020 18:59
The Rolling Stones-ը սպառնացել է դատի տալ Թրամփին՝ հանրավաքների ժամանակ իրենց երգերն առանց թույլտվության օգտագործելու համար

The Rolling Stones ռոք խումբը սպառնում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրարշավի ընթացքում հանրահավաքների ժամանակ առանց թույլտվության խմբի երգերն օգտագործելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Խմբի անդամները հայտարարել են, որ իրենց իրավաբանական թիմը աշխատում է երաժշտական իրավունքի կազմակերպության (BMI) հետ `դադարեցնելու իրենց երգերի օգտագործումը Թրամփի վերընտրման արշավում:

Նշվում է, որ Միք Ջագերը և երաժշտական ​​խմբի մյուս անդամները կարծում են, որ առանց թույլտվության չի կարելի  կատարել իրենց կոմպոզիցիաները, քանի որ դա հեղինակային իրավունքի խախտում է: 

«Եթե Դոնալդ Թրամփն անտեսի այս արգելքը և շարունակի կոմպոզիցիաներն օգտագործել, ապա նրա դեմ դատական ​​գործ կհարուցվի արգելքը խախտելու և երաժշտությունն առանց արտոնագրի օգտագործելու համար»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին