Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

28 Հունիս, 2020 18:22
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝         

Հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն  աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 28-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:  Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին