Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Տավուշում. զինծառայող եղբայրներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել

28 Հունիս, 2020 18:03
Ողբերգական դեպք Տավուշում. զինծառայող եղբայրներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակայն հաշվարկով: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակոտրի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին