Կարևոր իրադարձություններ

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

28 Հունիս, 2020 15:00
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։

 
 

Լրահոս

Դիտել ավելին