Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը․ աշխատանքներին մասնակցել է 46 փրկարար ծառայող

28 Հունիս, 2020 11:50
Հրշեջ-փրկարարները մարել են Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը․ աշխատանքներին մասնակցել է 46 փրկարար ծառայող

Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում բռնկված հրդեհը հունիսի 28-ին ժամը 00:07-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել։ և հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ փրկարարական ջոկատ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 46 փրկարար ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու ջարատար։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ տեղում իրականացնում են հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին