Կարևոր իրադարձություններ

Կա նաև երկրորդ տարբերակ, համայքը ընդհանուր պլանավորվող գույքահարկի 10%-ի չափով կարող է զիջել գույքահարկը.Գևորգ Պապոյանը

28 Հունիս, 2020 10:40
Հեղինակ՝ Գևորգ Պապոյանը
Կա նաև երկրորդ տարբերակ, համայքը ընդհանուր պլանավորվող գույքահարկի 10%-ի չափով կարող է զիջել գույքահարկը.Գևորգ Պապոյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացնենք իրավիճակ. կան թոշակառու ամուսիններ, ովքեր միասին ապրում են Աբովյան փողոցի երեք սենյականոց «ստալինյան» թանկարժեք բնակարանում և չունեն այլ եկամտի աղբյուր, բացի թոշակը։ Եթե այս քաղաքացիները չվճարեն իրենց գույքահարկը, ապա իրենց գույքի հետ ոչինչ չի պատահի, քանի որ օրենքով սահմանված է, որ թոշակի վրա բռնագանձում չի տարածվում։ Սակայն, այն դեպքում, երբ այդ թոշակառուները իրենց գույքը վաճառեն, նվիրաբերեն, ժառանգեն իրենց թոռներին կամ այլ անձնաց, այդ մարդիկ այդ թանկարժեք գույքը ընդունելուց պետք է վճարեն այն գույքային ամբողջ պարտքը, որը մինչ այդ եղել է գոյացած այդ գույքի համար։
Կա նաև երկրորդ տարբերակ, համայքը ընդհանուր պլանավորվող գույքահարկի 10%-ի չափով կարող է զիջել գույքահարկը՝ հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և այլ փաստարկներ, այսինքն բավարար փաստարկներ ներկայացնելու դեպքում համայնքը կզիջի այս քաղաքացիների գույքահարկը»։

 

Լրահոս

Դիտել ավելին