Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի կոչը Իրանին

17 Հոկտեմբեր, 2015 12:30
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի կոչը Իրանին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Իրանի իշխանություններին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Սիրիայում «քաղաքական անցման» գործընթացին նպաստելու համար: Այս մասին Շտայնմայերն ասել է Iran թերթին տված հարցազրույցում:

Շտայնմայերը հոկտեմբերի 17-18-ին այցով կլինի Իրանում: Սպասվում է, որ նա կհանդիպի իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:

«Ես կուզենայի տեսնել, որ Իրանն օգտագործում է իր ազդեցությունը, որ սիրիական կառավարությանը տանի բանակցային սեղանի շուրջ քաղաքական անցման գործընթացի սկիզբը քննարկելու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ Գերմանիան և Իրանը պետք է ընդհանուր շահ ունենան Սիրիայում «արյունահեղությունը դադարեցնելու» հարցում:

Շտայնամայերը նշել է, որ միայն պատերազմի ավարտից հետո կարելի է արդյունավետ հակահարված տալ ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին, որը քաոսի և բռնության ֆոնին «տարածվում է ամեն օր, ինչպես քաղցկեղային ուռուցք»:

 

Լրահոս

Դիտել ավելին