Կարևոր իրադարձություններ

հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում

28 Հունիս, 2020 09:52
հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում

Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակ­նիշի ավտոմեքենան և լոգարանի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին