Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

ԵԺԿ-ին մոլորության մեջ է գցում ՀՀԿ-ն. Լիլիթ Մակունց

27 Հունիս, 2020 20:07
 ԵԺԿ-ին մոլորության մեջ է գցում ՀՀԿ-ն. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը թվիթերի իր էջում գրել է. 

«Ամենայն հարգանք ունենալով ԵԺԿ նկատմանբ, ցավոք, զգացողություն կա, որ ԵԺԿ-ին մոլորության մեջ է գցում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Որպես ԱԺ մեծամասնության առաջնորդ, պատրաստակամություն եմ հայտնում համապարփակ տեղեկատվություն տրամադրել ԵԺԿ-ին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղարկած նամակում մասնավորապես նշել է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»։

Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ափսոսանք է հայտնել նաև ԵԺԿ-ն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին