Կարևոր իրադարձություններ

Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի. նախարար

27 Հունիս, 2020 19:21
Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի. նախարար

Առողջապհության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային ՀԸ եթերում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հայաստանում կորոնավիրուսի վարակի պատճառով արձանագրված մահացության ցուցանիշներին, նախարարը մասնավորապես նշել է .

«Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում եւ վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել։ Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարությունը պատշաճ է արձագանքել տվյալ պահին առաջացած իրավիճակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին