Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների․ Արցախի ՊՆ

27 Հունիս, 2020 17:58
Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների․ Արցախի ՊՆ

Այսօր՝  հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության Պաշտպանութան Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին  ներկայացրել է   զորամասերի ու  առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները՝ անդրադարձել այդ համատեքստում  նորանշանակ  սպաների անելիքներին, շնորհավորել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին