Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի պողոտայի այգում տղամարդուն են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից․ կա 4 ձերբակալված

27 Հունիս, 2020 17:28
Մաշտոցի պողոտայի այգում տղամարդուն են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից․ կա 4 ձերբակալված

Երեկ՝ հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ:

Պարզվել է, որ ժամը 1-ից 06.20-ն ընկած ժամանակահատվածում 4 տղամարդիկ գումարային հարցեր պարզելու համար հանդիպել են 31-ամյա քաղաքացուն, վիճաբանել նրա հետ, ապա տեղափոխել Բյուզանդի փողոցում գտնվող շինություն, ծեծել են, տևական ժամանակ իր կամքին հակառակ և դանակի սպառնալիքի տակ նրան պահել այնտեղ՝ պահանջելով վճարել իրենց փողը:

Քաղաքացուց ընդունվել է հաղորդում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված չորս անձինք ձերբակալվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին