Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 10 միլիոնին․ Worldometer

27 Հունիս, 2020 17:15
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 10 միլիոնին․ Worldometer

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9,939,521-ի, մահացել է 497,601 մարդ, ապաքինվել՝ 5,385,506-ը։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 127,649 մարդ, վարակվել՝ 2,553,771-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (1,280,054 վարակված, 56,109 մահ) և Ռուսաստանը (627,646 վարակված, 8,969մահ)։ 

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է նաև Հնդկաստանում։ Այնտեղ մինչ օրս վարակման 511,478 դեպք է գրանցվել, մահացել է 15,731 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:      

 

Լրահոս

Դիտել ավելին