Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106» և «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները․ «06»-ի վարորդը, ով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած

27 Հունիս, 2020 17:04
Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106» և «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները․ «06»-ի վարորդը, ով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Երեկ՝ հունիսի 26-ին, Գեղարքունիքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ, 24-ամյա Կորյուն Բ.-ի վարած «ՎԱԶ 2106»-ն ու Նորատուս գյուղի բնակիչ, 57-ամյա Արմեն Օ.-ի վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյրուի փոխանցմամբ՝ 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կորյուն Գ.-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Վերջինս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Մինչև դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկի դիզվառելիքն անհետացել է։

Նշվում է, որ վթարի հետևանքով Արմեն Օ.-ի ուղևոր, Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին