Կարևոր իրադարձություններ

Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս․ Արփի Դավոյան

27 Հունիս, 2020 16:52
Հեղինակ՝ Արփի Դավոյան
Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս․ Արփի Դավոյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, ներկայիս Հյուսիսային պողոտայի հին տներից մարդկանց քաշքշելով հանում, տներն էլ նրանց աչքի առաջ քանդում՝ մարդկային ճակատագրեր խեղելով, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս։

Հաա, բնիկները բներում էին պատսպարվել։

Ու՞ր էիք, այ բնիկ երևանցիներ,ինչու՞ էիք լռում, թե շատերդ որպես լռելու գին այսօրվա բնիկության թղթերն էիք դզում֊փչում։

Ես ծնվել եմ Ստեփանավանում, բայց որքան ստեփանավանցի եմ, այնքան գորիսեցի եմ, այնքան արարատցի ու աբովյանցի եմ, մի այդքան էլ դիլիջանցի, ստեփանակերտցի ու եղեգնաձորցի»։

 

Լրահոս

Դիտել ավելին