Կարևոր իրադարձություններ

Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները. շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին․ Նիկոլ Փաշինյան

27 Հունիս, 2020 16:05
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները. շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»:

 

Լրահոս

Դիտել ավելին