Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ․ մանրամասներ

27 Հունիս, 2020 15:32
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ․ մանրամասներ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Հակոբյանը:

Հունիսի 26-ին Ռուբեն Հակոբյանը Սահմանադրական դատարանի դիմաց էր, ընդդեմ այն օրենքի, որով դադարեցվել է Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:

 

Լրահոս

Դիտել ավելին