Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն․ ոստիկանություն

27 Հունիս, 2020 15:22
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն․ ոստիկանություն

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն, որին ներգրավված են նաև ԱԱԾ, ԴԱՀԿ ծառայության, ՌՈ, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են, որ խստագույն պահպանվեն Պարետի որոշումների պահանջները, ինչը հնարավորություն կտա կանխելու նոր կորոնավիրուսի տարածումը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն։ Նշենք նաև, որ ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին