Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված, տաքսի ծառայություն մատուցած տղամարդը հոսպիտալացվել է․ ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել

27 Հունիս, 2020 14:07
Կորոնավիրուսով վարակված, տաքսի ծառայություն մատուցած տղամարդը հոսպիտալացվել է․ ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել

Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։

Մեքենան կնիքվել է և չի շահագործվում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

«Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար՝ գիտակցմամբ, որ դա միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար։ Այս համատեքստում ոստիկանության տարաբնույթ միջոցառումները շարունակվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին