Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է մեդալի քննությունը. քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանց գնահատականը. ԿԳՄՍՆ

27 Հունիս, 2020 11:57
Անցկացվել է մեդալի քննությունը. քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանց գնահատականը. ԿԳՄՍՆ

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել է քննության ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել է գերազանց գնահատականը, իսկ 7 հոգին չի ստացել 18 և ավելի բարձր միավոր։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։

Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` Մաթեմատիկայից:

На изображении может находиться: люди сидят, стол и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին