Կարևոր իրադարձություններ

Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել․ ԱԻՆ

27 Հունիս, 2020 11:36
Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել․ ԱԻՆ

Երեկ՝ հունիսի 26-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին