Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

49-ամյա տղամարդը նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել

27 Հունիս, 2020 11:22
49-ամյա տղամարդը նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել

Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին