Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացած 10 պացիենտներից մեկը՝ 60-ամյա տղամարդ, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ

27 Հունիս, 2020 11:02
Կորոնավիրուսից մահացած 10 պացիենտներից մեկը՝ 60-ամյա տղամարդ, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ

Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:

Կորոնավիրուսից մահացած 13 պացիենտներից մեկը՝ 38-ամյա կին, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. Ա

 

 

Լրահոս

Դիտել ավելին