Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

27 Հունիս, 2020 10:51
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23 909-ի: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 420 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 132 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 553-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 762 է, ընդհանուր առողջացածներինը՝ 12 911, փաստացի բուժվողներինը՝  10 445 (մեկ օրում ավելացել է 112-ով): Մեկ օրում թեստավորվել է 2062 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 107 107 քաղաքացի: 

 

Լրահոս

Դիտել ավելին