Կարևոր իրադարձություններ

«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Կառավարությունը կսուբսիդավորի՞ հիպոթեքային վարկերը. «Ժամանակ»

27 Հունիս, 2020 09:20
«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Կառավարությունը կսուբսիդավորի՞ հիպոթեքային վարկերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Շինարարական բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեն, որ կառավարությունը աջակցության միջոցներ կձեռնարկի ոլորտը փրկելու համար: Խնդիրն այն է, որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը վարկավորվում է բանկերի կողմից: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բանկերը այնքան էլ չեն շտապում շարունակել ֆինանսավորումը, թերևս մտավախություն ունենալով, որ կառուցապատողները խնդիրներ են ունենալու բնակարանները վաճառելու և վարկերը վերադարձնելու հետ կապված: 

Կառուցապատողները հույս ունեն, որ Վրաստանի օրինակով Հայաստանի կառավարությունը ևս կարող է խրախուսել անշարժ գույքի շուկան՝ սուբսիդավորելով հիպոթեքային վարկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին