Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

27 Հունիս, 2020 00:30
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ hունիսի 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունիսի 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին