Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

27 Հունիս, 2020 00:14
ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի թվի աճ է նկատվում, այն բանից հետո, երբ երկրները սկսել են թուլացնել սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Մինչ Եվրոպական տարածաշրջանը հայտնում է գլոբալ դեպքերի մասնաբաժնի նվազման մասին՝ համեմատած նախորդ ամիսների հետ, օրական շարունակվում է գրանցել մոտ 20 000 նոր դեպք և ավելի քան 700 մահ: Անցյալ շաբաթվա ընթացքում վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, Եվրոպայում նկատվել էր շաբաթական դեպքերի թվի աճ»,- նշել է Կլյուգեն:

Հիշեցնենք, որ ըստ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսի՝ կազմակերպությունը հաջորդ շաբաթ 10 մլն վարակված և 500 հազար մահ է սպասում։



 

Լրահոս

Դիտել ավելին