Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն է ցույց տվել. «Հրապարակ»

27 Հունիս, 2020 08:22
ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն է ցույց տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Անորոշ ու անհասցե մեղադրանքներինորպես կանոնպատասխանողներ գրեթե չեն լինում։ Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ եւ թիրախ դառնալերբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել։ Մանավանդ՝ եթե դիմացդո՛չ ավելո՛չ պակաս՝ վարչապետ է կանգնած։ Նա կարող է հայհոյել դատավորներինառանց անուններ նշելուքաղաքական ուժերին՝ առանց մասնավորեցնելունախկին իշխանություններին անվանել թալանչի ու գողբայց կրկին անուններ չհնչեցնել եւ մնալ անպատասխան։ Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվելերբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրելեւ նա ստիպված է եղել նահանջել իր ասածներիցինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումովուստի հիմա խոսում է բացառապես անորոշ՝ մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները։ 

Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտածելոր այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվելեւ նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքումերբ կոնկրետ անձանց անուն չի տրվում։ 

Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր՝ ԲԴԽ նախագահի դեմով եթերում վիրավորել էր նրանց՝ ոչ այնքան գրագետ անվանելով։ Վերջիններս պատասխան հայտարարությամբ հանդես եկան՝ պաշտպանելով իրենց համքարության պատիվը։

 Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր՝ ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարություններիորոնցով նա վիրավորել էր դասախոսներինկոչ անելով նախարարին՝ «մաղել» նրանցքանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացելեւ ոմանք «պայմանավորվում են 500 դոլարով պարապելու եւ քննությունների ժամանակ գնահատական նշանակելու մասին»։ ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն էր ցույց տվել։

 

Լրահոս

Դիտել ավելին