Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրի արտակարգ դրության ռեժիմում. «Հրապարակ»

27 Հունիս, 2020 08:15
Հնարավոր է՝ առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրի արտակարգ դրության ռեժիմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ 

Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչեւ դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին