Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    539
    551

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հրդեհի հիմնական օջախները մարված են․ բնակելի տարածքներ հրդեհը չի հասել․ Ֆելիքս Ցոլակյան

26 Հունիս, 2020 23:47
Հրդեհի հիմնական օջախները մարված են․ բնակելի տարածքներ հրդեհը չի հասել․ Ֆելիքս Ցոլակյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։ Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։  

Լրագրողների հետ զրույցում Ցոլակյանը նշեց, որ հիմնական օջախները մարված են, ծխացող օջախներ կան: Հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ 120 աշխատակից:

«Որևէ շենքի բան չի եղել, բնակելի տարածքներ հրդեհը չի հասել։ Կարողացել են կանխել և վերևի մաս չեն թողել հասնի»,- նշել է նախարարը։

Նախարարը հայտնեց, որ տեղում աշխատում է 14 մարտական հաշվարկ և 10 ջրատար մեքենա: Կսահմանվի հերթապահություն: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին