Կարևոր իրադարձություններ

Ինչու է կարճվել Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ գործը. «Հրապարակ»

27 Հունիս, 2020 08:07
Ինչու է կարճվել Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ գործը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։ 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․ Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է։

 

Լրահոս

Դիտել ավելին