Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք

26 Հունիս, 2020 22:16
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է»:

 

Լրահոս

Դիտել ավելին