Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կարող է նոր նահանգ ավելանալ․ Վաշինգտոնն առաջարկվում է 51-րդ նահանգ դարձնել

26 Հունիս, 2020 21:47
ԱՄՆ-ում կարող է նոր նահանգ ավելանալ․ Վաշինգտոնն առաջարկվում է 51-րդ նահանգ դարձնել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այս ուրբաթ քվեարկություն կկազմակերպի երկրի մայրաքաղաքի կարգավիճակի շուրջ։ Վաշինգտոնն առաջարկվում է 51-րդ նահանգ դարձնել։ Այս մասին հաղորդում Է Fox News հեռուստաալիքը, գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնի է, քաղաքն այժմ վարչական տեսանկյունից համարվում է Կոլումբիայի դաշնային օկրուգը, որը ոչ մի նահանգից չի մտնում:

Դեմոկրատները կարծում են, որ մայրաքաղաքի՝ նահանգից ավելի ցածր ստատուս ունենալն ընդունելի չէ։ 

«Մենք կշտկենք այդ անարդարությունը, որը դիմակայում է մեր ժողովրդավարությանը»,- ասել է Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին