Կարևոր իրադարձություններ

Ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան․ «Գազպրոմ Արմենիա»

26 Հունիս, 2020 20:27
Ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան․ «Գազպրոմ Արմենիա»

Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության տարածած հաղորդագրությունից։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին