Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ մինչեւ հիմա ավտոմեքենա ունենալը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ նրա ամուսնու՝ Արա Դեղտրիկյանի համար ճոխություն է, ինչո՞ւ հաճախ տաքսու վարորդները նրանցից գումար չեն վերցնում եւ ավելին

17 Հոկտեմբեր, 2015 12:26
Ինչո՞ւ մինչեւ հիմա ավտոմեքենա ունենալը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ նրա ամուսնու՝ Արա Դեղտրիկյանի համար ճոխություն է, ինչո՞ւ հաճախ տաքսու վարորդները նրանցից գումար չեն վերցնում եւ ավելին

Shamshyan.com-ը գրում է. ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանն կինն է, ավտոմեքենա չի վարում։ Ամուսինը եւս մեքենա չունի եւ հիմնականում տաքսիներից են օգտվում։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Աճեմյանը՝ մասնակցելով մեր շարքին, թե ինչ ավտոմեքենաներ են վարել եւ վարում հայտնի գործիչները։

Չէինք կարող չնկատել, որ նա բացառիկ պատգամավորներից է, ով ավտոմեքենա չունի, ինչին ի պատասխան արձագանքեց․«ԱԺ-ում օրենք կա, որ հանձնաժողովի նախագահները, տեղակալները եւ ԱԺ նախագահը եւ տեղակալներն են ծառայաողական մեքենաներից օգտվում։ Մնացածը անձնական ավտոմեքենաներ ունեն։ Բայց ես այն ԱԺ պատգամավորներից եմ, ով անձնական ավտոմեքենա չունի»։

Նրա խոսքով, ամուսինն էլ չի վարում ավտոմեքենա, ինքն էլ մեքենա վարելու սեր չունի, բայց դրա անհրաժեշտությունը կա։ «Բացի այդ, ավտոմեքենա գնելը մեր ընտանիքի համար մի քիչ շքեղություն է։ Երկուսս էլ շատ զբաղված ենք աշխատանքով: Զգում ենք, որ կարիքը կա, բայց հարմարվում ենք եղածով։ Չնայած ես մեքենա ունենալու դեպքում էլ կցանկանայի, որ վարորդը վարեր։ Ինքս հատկապես մեր ճանապարհներին դժվար թե կարողանամ վարել։ Երբեք ավտոմեքենային որպես շքեղություն չեմ վերաբերվել, այլ որպես փոխադրամիջոց»,- նշեց ԱԺ պատգամավորը։ 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին