Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով է վարակվել իմ ամբողջ ընտանիքը, հայրս մահացել է․ Արմեն Մարտիրոսյան

26 Հունիս, 2020 19:25
Կորոնավիրուսով է վարակվել իմ ամբողջ ընտանիքը, հայրս մահացել է․ Արմեն Մարտիրոսյան

2020-06-26Շաբաթներ առաջ կորոնավիրուսով է վարակվել իր ամբողջ ընտանիքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում հայտնեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Հայրս, մայրս, եղբայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչը, մյուս եղբորս ընտանիքը։ Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել 4,5 ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որ այլ անձանց հետ  չշփվեն։ Նրանք հիվանդացել են։ Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ եթե անգամ մենք պահպանում ենք սահմանված կաննոները, դրանով դեռ խնդիրը չի լուծում, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, ովքեր այդ կաննոները չեն պահպանում»,-նշեց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանն հորդորեց չկրկնել իր սխալը, պահպանել հարազատներին, թույլ չտալ, որ մեր ծնողները վարակվեն ու մահանան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին