Կարևոր իրադարձություններ

Եկել ենք եզրակացության, որ այլ տարբերակ չունենք, քան հակահամաճարակային կանոների խստացումը․ Փաշինյան

26 Հունիս, 2020 18:23
Եկել ենք եզրակացության, որ այլ տարբերակ չունենք, քան հակահամաճարակային կանոների խստացումը․ Փաշինյան

Ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնները խախտելու հետ կապված, երբ կորոնավիրուսով վարակված անձը որոշել է տաքսի վարել: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք համաշխարհային մակարդակով հակառեկորդներ ենք սահմանում, սիրելիʹ հայրենակիցներ:ՀՀ-ն 1 միլիոն բնակչին ընկնող վարակակիրների թվով առաջատարն է աշխարհում: Այս իրավիճակի գիտակցումը ՀՀ-ում չկա։ Այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ երկրի 3 միլիոն բնակչությունը պայքարում է համավարակի դեմ։ ՀՀ-ում կյանքը բնականոն հունով պետք է ընթանա, սակայն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Պարետատանը քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ այլ տարբերակ չունենք, քան հակահամաճարակային կանոների խստացումը։ Խստացման փաթեթը կարող է ամենա տարբեր ուղղությունները ունենալ»,-նշեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին