Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    546
    558

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Տիկին Գյուլումյանն ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու․ Արման Եղոյան

26 Հունիս, 2020 18:11
Հեղինակ՝ Արման Եղոյան
Տիկին Գյուլումյանն ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու․ Արման Եղոյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։

Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20֊ին և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը։

Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին