Կարևոր իրադարձություններ

«Բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում». Մարուքյան

26 Հունիս, 2020 17:20
«Բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում». Մարուքյան

Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ չե՞ք կարծում, որ մի տեսակ «այլընտրանքն» եք դարձել այս գումարման խորհրդարանի, հա՛մ նալին եք խփում, հա՛մ մեխին՝ նա պատասխանեց.

«Քանի որ Հայաստանում ընդհանուր քննարկումները դեգրադացված են, միշտ տպավորություն կա, որ դու պետք է որոշես՝ դու սե՞ւ ես, թե՞ սպիտակ: Երբ որ ինչ-որ մեկը կանգնում ասում է՝ ես ուղեղ ունեմ մտածելու համար, որը չի տեղավորվում ձեւավորված արկղերի, box-երի մեջ, ձեր այդ հարցն են տալիս, թե՝ բայց դուք ոնց որ թե չեք բավարարում հա՞ Նիկոլ Փաշինյանի ուզածին, չեք բավարում նախկիններին: Չէ, ես երկուսին էլ չեմ բավարարում»:

Երբ ասացինք՝ ընդդիմությունից չի ակնկալվում, որ բավարարի իշխանության կամ նախկին իշխանության պահանջներին, դուք պիտի քաղաքական օրակարգ ստեղծեք, ո՞րն է ձեր օրակարգը՝ Մարուքյանը պատասխանեց. «Նայեք, գործող իշխանությունն ուզում է, որ ՍԴ չդիմենք, նախկին իշխանություններն էլ ուզում էին, որ երեկ դիմեինք, կամ առաջին օրը: Մենք սահմանադրականությունը վերականգնելու խնդիր ենք լուծում»: Դիտարկմանը՝ ո՞նց եք սրանով սահմանադրականություն վերականգնում, իրավաբանությունը չեք կարող ոնց ուզեք ճկեք ու հարմարեցնեք, ժամանակին ասում էին, որ «բեջուռա» բան է իրավաբանությունը, հիմա քանի գնում, դրա՞ն ենք հակվում՝Մարուքյանը պատասխանեց.

«Չէ, բեջուռա չի: Երբ որ կարդաք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու լիազորությունները, կհասկանաք, որ ոչ մի տարբերություն չկա՝ հիմա՞ դիմենք, թե՞ վաղը չէ մյուս օրը: Իսկ այդ բեջուռա բանը, որ ասում եք, բեջուռան այն է, որ երբ այստեղ օրենքը քննարկվում է, ՍԴ-ն աշխատանքային կարգով նիստ է անում ու կոնկրետ գործով օր ու ժամ է նշանակում, այ դա է բեջուռա բանը: Եթե այդ բեջուռա բաներին գնահատական տայիք, երեւի դրան չէր հասնի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին