Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի օրը

26 Հունիս, 2020 15:50
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի օրը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ ապրիլ ամսին Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: 

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, արել է վարչապետը։ Ալումյանը տեղեկացրել էր նաեւ, որ դատարանից 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին